ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կառավարությունը վարկ տրամադրեց «Հին Երևան» ծրագրին

Կառավարությունը վարկ տրամադրեց «Հին Երևան» ծրագրին
11.09.2015 | 12:31

Կառավարությունը երեկ որոշեց «Դի ընդ Էյջ Գրուպ» ընկերությանը պետբյուջեից տրամադրել 10 միլիոն դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ «Հին Երևան» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի շրջանակում մեծ թվով քաղաքացիների և շինարարի միջև առաջացել են բնակարանային խնդիրներ և այժմ փորձ է արվում դրանց լուծում տալ:Կարևորելով «Հին Երևան» ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ ծրագրի կյանքի կոչման համար կառավարությունն այս քայլով աջակցում է ընկերությանը:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ